Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջ՝ ռուս զինվորին պատժել չգրված օրենքներով (տեսանյութ)

Հասարակություն
rd

ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիային մասնակցող քաղաքացի Վաղինակ Շուշանյանը Գյումրու դեպքը համեմատում է Հունգարիայում տեղի ունեցած հայ սպայի սպանության դեպքի հետ. «Այս ռուս զինվորը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից, ով նույնպես սպանել էր քնած հայ մարդու։ Բայց եթե այն դեպքում զինվորը սպանել էր զինվորի, եւ հնարավոր էր, որ նրանք ինչ-որ խնդիրներ ունենային, ապա այս դեպքում զինվորը սպանել է մի ամբողջ խաղաղ ընտանիքի»։ Շուշանյանը մտահոգություն ունի, որ ռուս զինվորը կհանձնվի ռուսական կողմին եւ մի քանի տարի պատիժ կրելուց հետո ազատ կարձակվի. «Նրան պետք է պահենք այստեղ եւ ոչ թե օրենքի սահմաններում ուղղակի դատենք, այլ հրապարակային չգրված օրենքներով պատժենք նրան»։