A
A
Նաիրիտցիները քննարկում են իրենց հետագա քայլերը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների նախատեսված այսօրվա ակցիան չի կայանա։ Նրանք կհավաքվեն գործարանի նիստերի դահլիճում՝ իրենց հետագա անելիքները որոշելու համար։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, պետք է որոշեն, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, քանի որ փետրվարի 6-ից բոլորն ազատվելու են աշխատանքից։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից գործարանի աշխատակիցներից միայն 500 հոգու հետ կկնքվեն նոր պայմանագրեր, մնացածը կազատվեն աշխատանքից։ Իսկ «Նաիրիտ» գործարանը իր աշխատակիցներին 18-ից 24 ամսվա աշխատավարձ է պարտք։