Ճանապարհները դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան - Գորիս - Շուռնուխ - Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա - Լանջիկ հատվածում տեղ - տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն