A
A
Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը և հանդես եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին: Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ ի և ՌԴի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում` նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բամակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»