A
A
Ազատ խոսքը սահմաններ ունի. Ալ Քաիդա (տեսանյութ)
Ֆրանսիայում լարվածությունը չի թուլանում: Հետախուզման մեջ է Փարիզի խանութներից մեկում քաղաքացիներին պատանդ վերցրած ու ավելի ուշ սպանված Ամեդի Քուլիբալիի համախոհը՝ 26-ամյա Հայաթ Բումեդյենը (նկարում): Ոստիկանության տվյալներով՝ աղջիկը զինված է ու վտանգավոր: Ուրբաթ Ալ Քաիդայի առաջնորդներից մեկը Եմենում գովաբանել էր Ֆրանսիայում ահաբեկչություն կազմակերպած իրենց համախոհներին ու նրանց անվանել Ալլահի հավատարիմ զինյալներ, ովքեր ֆրանսիացիներին հասկացրին, որ ազատ խոսքը սահմաններ ունի: Համացանցում հայտնվել են նաեւ Քուլիբալիի ոչնչացման կադրերը: