Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը ուժեղագույնն է իր քաշային կարգում

Սպորտ
sp

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ըմբիշների դասակարգման վարկանիշային նոր աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգում նշված են 20 առաջատար ըմբիշները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,  մեր ազատ ոճի ըմբիշներից այդ աղյուսակներում ընգրկվել են 4 հոգի: 59 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը զբաղեցնում է 18-րդ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը՝ 12-րդ, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը՝ 13-րդ, իսկ 86 կգ Մուսա Մուրտազալիեւը՝ 15-րդ տեղը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջատարների թվում ընդգրկված է 8 մարզիկ. 59 կգ քաշային կարգ՝ Ռոման Ամոյան (16-րդ տեղ), Կարեն Ասլանյան (18) 66 կգ՝ Արամ Ջուլֆալակյան (12) 71 կգ՝ Վարշամ Բորանյան (8) 75 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան (2), Կարապետ Չալյան (17) 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան (13) 98 կգ՝ Արթուր Ալեքսանյան (1)