Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուսուլմանների թշնամիներն՝ ըստ Չեչնիայի ղեկավարի

Քաղաքականություն
8d613677e508da76b75358964dcd634d

<Էխո Մոսկվի> ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատրաստվում է դիմել ՌԴ դատախազություն՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ: Հիշեցնենք, Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո ռադիոկայանը հարցում էր կազմակերպել՝ արդյոք ճիշտ է վարվել Charlie Hebdo-ն՝ հրապարակելով Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարը: Հարցման արդյունքը, ըստ Կադիրովի, վիրավորում է ողջ աշխարհի մուսուլմաններին, եւ ընդհանրապես, ըստ Չեչնիայի ղեկավարի, ռադիոկայանն ամբողջությամբ հակամուսուլմանական կողմնորոշում ունի: Կադիրովն իր Ինստագրամում գրել էր, որ եթե իրավապահները կարգի չհրավիրեն Վենեդիկտովին, ապա կգտնվեն մարդիկ, որոնք դա կանեն: Ահա այս սպառնալիքի համար Վենեդիկտովն իր հերթին դիմել է իրավապահներին: Իսկ ավելի վաղ Կադիրովը մուսուլման աշխարհի թշնամի է կարգել նաեւ ՅուԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն: Վերջինս լրագրողներին կոչ էր արել հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը՝ ի նշան ահաբեկչության դեմ բողոքի: Նա Կադիրովին անվանել է Կրեմլի քարոզիչ ու հայտարարել, որ խոսքի ազատությունը ժամանակակից աշխարհի հիմնարար արժեքներից է: