Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Սպորտ
cid__fcf621bc-32c4-a1ac-0453-d5875a5bb504@yahoo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն այսօրվանից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հավաքի ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում: Այն կավարտվի հունվարի 11-ին, իսկ մեկ օր անց մեր ընտրանին կմեկնի Շվեդիա, որտեղ հունվարի 13-18-ը տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016թ առաջնության որակավորման փուլի ընտրական խմբերից մեկի մրցաշարը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Շվեդիայի, Իսրայելի եւ Շոտլանդիայի ֆուտզալի հավաքականները: Ուսհավաքին մասնակցելու համար ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել 15 ֆուտբոլիստ. Էռնեստ Ակոպով («Իբերիա սթար», Վրաստան), Արտակ Պողոսյան, Արմեն Բաբայան, Սարո Գալստյան, Սարո Մարդանյան (բոլորն էլ «Թալգրիգ»), Հակոբ Լոբասյան, Անդրանիկ Կարապետյան, Գուրգեն Խաչատրյան (ՀՊՏՀ), Գրիգոր Կապուկրանյան, Հենրիկ Գրիգորյան («Մռավ»), Արա Մկրտչյան («Գյումրի»), Սարգիս Նասիբյան, Տիգրան Գրիգորյան, Անդրանիկ Սարգսյան, Դավիթ Սուջյան («Yerevan IT»):