A
A
Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին’ ժամը 12:15-ի դրությամբ, գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ախթամար-Ծովագյուղ-Շորժա ճանապարհահատվածը դժվարանցանելի է, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ապարանում և Արագածում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն