Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Քաղաքականություն
սահման

Հուվարի 3-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու պարգևատրվել են հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիայի ընթացքում զոհված զինծառայողները: Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը` «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայտնում է razm.info