Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման կողմնակից ենք. գերմանացի լրագրող

Քաղաքականություն
oertel

«Գերմանացիների 70 տոկոսը չգիտի ինչ է կատարվում քաղաքականության մեջ»,-Երևանում անցկացված Հայ-գերմանական ժուռնալիստական դասընթացի շրջանակում, նշել է գերմանացի լրագրող Բարբարա Օերթելը։ Նա հեղինակավոր Tageszeitung /www. taz.de/ օրաթերթի արտաքին կապերի գլխավոր խմբագիրն է։ Գերմանիայում տպագրվող թերթերից մեկը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում` «Բիլդ»-ը 3 մլն տպաքանակ ունի, դեղին մամուլ է։ «Բայց այն եթե ուզենա որևէ պաշտոնյայի ոչնչացնել, դա նրան կհաջողվի»,-նշել է գերմանացի լրագրողը։ Օերթելը վստահ է, որ իրենց երկրում խոսքի ազատություն կա։ Կառավարությունն է որոշ չափով սպառնալիք այդ ազատությանը, սակայն իրենք՝ լրագրողներն, ամեն ինչ անում են, այդ ազատությունը պահպանելու համար։ Բարբարա Օերթելը պատմել է նաև, որ իրենց երկրում վերջին շրջանում թոփ թեմա է ռուս-ուկրաինական կոնֆլիկտը։ «Ներկայում գերմանացիների 50 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը վտանգ է եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի համար»,-շեշտել է նա։ Լրատվամիջոցներում լուսաբանվում են կատարվող իրադարձությունները, որոնցից պարզ է դառնում, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Օերթելը հայտնել է, որ «Russia today» կայքի խմբագրություն է բացվել, նաև Գերմանիայում։ Նրա խոսքով՝ այդ լրատվամիջոցով հիմնականում Պուտինի պրոպագանդան է։ Առայժմ ինտերնետային տարբերակն է, շուտով կլինի նաև հեռուստատեսայինը։ Գերմանացի լրագրողն անդրադառնալով ևս մեկ խնդրահարույց հարցի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին, նշել է. «Այդ ամենը լուսաբանելիս ես չգիտեմ ինչ է իրականում կատարվում։ Եթե որևէ առանձին դեպքի շուրջ երկու տեսակետ է լինում, դա դեռ ոչինչ, բայց երբեմն երեք, չորս դիրքորոշում է լինում»։ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում իրենք խաղաղ կարգավորման կողմնակից են ու փորձում են երկու կողմերին էլ ներկայացնել։ Հատկանշական է, որ պետական լրատվամիջոց հասկացություն Գերմանիայում չկա։ Սահմանադրության 1-ից 20 կետերը մարդու իրավունքների վերաբերյալ են։ «Դրանց մեջ մարդու արժանապատվությունն ամենակարևոր դրույթն է»,-շեշտել է գերմանացի լրագրողը։