A
A
Ռուսաստանը չարդարացրեց ընդդիմության հույսերը. Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)
«2014 թվականը ընդդիմությունը ավարտեց հիասթափությամբ»,-համոզված է վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։ «Ընդդիմությունը ամեն կերպ արդարացնում էր Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին։ Նրանք ասում էին՝ եթե մենք լինեինք իշխանության, Հայաստանը ավելի հավատարիմ կին կլիներ Ռուսաստանին։ Արդյունքում Հայաստանը առանց ավելորդ աղմուկի դարձավ ԵՏՄ անդամ, և Ռուսաստանը առանձնապես չգնահատեց ընդդիմության գործողությունները, քանի որ Ռուսաստանը չէր պատրաստվում գետանցի ժամանակ փոխել ձիերը»։ Պարոն Սաֆարյանի կարծիքով ՝ընդդիմությանը առանձնապես չեն հուզում արմատական փոփոխությունները. « Ընդդիմությունը կարող էր հանգիստ օգտագործել տարեվերջյան հուզումները՝գնաճը, դրամի անկումը և գործողություններ ծավալել, բայց քանի որ գործում է Ռուսաստանի դաշտում, ոչինչ էլ չարեց»։