Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը 2015-ին խորը ճգնաժամ է կանխատեսում (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi

«ԵՏՄ անդամակցության փաստաթղթի վավերացումը ԱԺ-ի կողմից այս տարվա ամենաանցանկալի իրադարձությունն էր»,- ամփոփելով 2014 թվականի քաղաքական տարին՝ նկատեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես մեր բանտախցերում կան քաղբանտարկյալներ: Մենք չունենք ձեռքբերումներ, միայն անկումներ ու բացթողումներ»,-նշեց նա: Տիկին Փոստանջյանը առանձնապես սպասելիքներ չունի 2015 թվականից, նրա կարծիքով մյուս տարի սպասվում է խորը ճգնաժամ քաղաքական դաշտում. «Ես չեմ շտապում կանխատեսումներ անել Եռյակի գործողությունների մասին, բայց տարին լինելու է ճգնաժամային, և մենք պետք է պատրաստ լինենք ճգնաժամի հետևանքներին դիմակայելու»: ԱԺ պատգամավորը նաև տեղեկացրեց, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ մյուս տարի պատրաստվում է պահանջատիրության սեփական նախագիծ ներկայացնել: