Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյանքը մի բան է Վահան Հովհաննեսյանով, մի բան՝ առանց Վահան Հովհաննեսյանի»

Քաղաքականություն
ed1c06f0ed68d7743b35a603764894ea

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի ցավակցական խոսքը.

«Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչև վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է, մահացել է մեր ընկերը, իմ ավագ ընկերը, ումից շատ բան ենք սովորել, հայ քաղաքական դաշտի ամենապայծառ դեմքերից մեկը, հայ քաղաքական համակարգի առանցքային դեմքերից մեկը:

Երկրի հասարակական-քաղաքական կյանքը մի բան է Վահան Հովհաննեսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննեսյանի, որովհետև նա հայրենասեր, պրոֆեսիոնալ, հումորով, ընկերասեր, գաղափարական գործիչ էր և այն մարդն էր, ում հետ շփվելուց երիտասարդները շատ բան էին սովորում: Ես շատ մեծ ցավ եմ ապրում և կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները, ովքեր առնչվել են Վահան Հովհաննեսյանի հետ, մեծ ցավ են ապրում:

Աստված հոգին լուսավորի: Ես տեղյակ եմ, որ մինչև վերջին պահը նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր հանուն Հայաստանի: Մեզ էլ իմաստնություն, որպեսզի կարողանանք քարը քարի վրա դնելով հասնել Վահանի երազանքների Հայաստանին»: