Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանի վերաքննիչ բողոքը կլսեն հաջորդ տարի

Հասարակություն
shant31

Այսօր Վերաքննիչ դատարանում    «Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով առաջին  դատական նիստի ընթացքում գործով պաշտպանները  ներկայացրել են իրենց բողոքները եւ միջնորդել արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Նիստը կարճ է տեւել։ Քանի որ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստին, դատավոր Արշակ Խաչատրյանը  հետաձգեց նիստը։ Այն կկայանա հունվարի 16-ին։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի եւ նրա  գաղափարակից մյուս ընկերները մեղադրվում էին անցյալ տարվա նոյեմբերի 5-ին իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման,ամենախիստ պատիժը սահմանվեց  Վահե Մկրտչյանի  նկատմամբ՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, Սեւակ Մնացականյանը՝ 1.5, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման: 4.5 տարվա ազատազրկման դատապարտվեց Հայկ Հարությունյանը, 4-ական տարվա ազատազրկման՝ Ալեք Պողոսյանը եւ  Մկրտիչ Հովհաննիսյանը: Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայկական բանակում՝ դատապարտվեց 2 տարվա, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարվա ազատազրկման: Միսակ Առաքելյանի նկատմամբ դատարանը որոշեց կիրառել տուգանք: Տիգրան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է։     Իսկ Շահեն Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 4 տարի ժամանակաշրջանով։