Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ կրթական առանձնահատկությունները՝ ըստ ԿԳ նախարարի

Հասարակություն
ashotyan

ԵՏՄ-ի կրթական առանձնահատկությունները ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիները կօգտվեն նաև նոր հնարավորություններից կրթական բնագավառում: Միության պայմանագրի համապատասխան կետով նախատեսվում է հետևյալը`

1. Անդամ երկրների քաղաքացիների կրթական փաստաթղթերը ճանաչվելու են ավտոմատ կերպով, առանց պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի: 2. Մանկավարժական, իրավաբանական, բժշկական և դեղագործական կրթության վկայականները ենթակա են ճանաչման պետությունների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն: 3. Գիտական կոչումների և գիտական աստիճանների փաստաթղթերը ճանաչվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: