Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի սահադաշտը պայթյունավտանգ է. Կ. Գրիգորյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
go

Մարզահամերգային համալիրի սահադաշտը վտանգավոր է այցելուների համար` զգուշացնում է Համալիրի նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը. «Գոյություն ունի ֆրիոն գազ, որը պայթյունավտանգ է, ռեմոնտը անում են փակ գաղտնի, էնքան որ միջոցառումը անեն, սա ուղղակի այլ կերպ չեմ կարողանում ասել, քան գռդոն, մարդկանց կյանքն են վնասում իրենց եկամուտի համար»։ Կորյուն Գրիգորյանը պնդում է՝ այս պահին Համալիրի սահադաշտի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող աշխատակիցները չեն կարող պահպանել անվտանգությունը։ Մարզահամերգային համալիրի ներկայիս տնօրենը՝ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը, հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, բայց վստահեցրեց, որ իրենց սահադաշտը միանգամայն անվտանգ է։ Ավելին, հավաստիացրեց, որ սահադաշտը նախկինում է եղել վատ վիճակում ու կարգի է բերվել իրենց միջոցներով։ Իսկ նախկին աշխատակիցը որպես իր խոսքերի ապացույց, թե համալիրում այսօր բարձիթողի վիճակ է, հիշեցնում է նոյեմբերի 17-ին համալիրում տեղի ունեցած հրդեհը։ Ըստ նրա՝ դեպքը տարրական անվտանգության կանոնների խախտման հետեւանք է։   Ավելին՝ տեսանյութով