Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիացի երիտասարդների նվերները հասել են գյումրեցի անօթևաններին (տեսանյութ)

Հասարակություն
shirak1

Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել, Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ: Անօթեւան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ: Բարեգործական ձեռնարկին նյութական ներդրում ունեցավ նաեւ «Շիրակ կենտրոնը»՝ իր հիմնական գործընկերներից մեկի օժանդակության շնորհիվ: