A
A
«ԵՏՄ-ում մենք հարվածներ ենք ստանալու». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
ԵՏՄ-ի պայմանագիրը վավերացնելը Հայաստանի այս տարվա անհաջողություններից էր։ Այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Այս ամբողջ գործընթացը արվել է իշխանությունը պահելու համար, ոչ թե երկրի անվտանգությունը բարձրացնելու կամ տնտեսությունը զարգացնելու»։ Պարոն Մարտիրոսյանը կասկած չունի, որ մենք այդ միությունում հարվածներ ենք ստանալու, քանի որ տնտեսության վրա բացասական հետեւանքները խորանում են. «Մեր գործընկերը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: ԵՏՄ-ի խնդիրները մեզ համար քանի գնան, ավելի են խորանալու: Հայաստանում թղթի վրա ինչ-որ թվեր են գրում, աճ են արձանագրում, բայց իրականության մեջ բոլորովին այլ իրավիճակ է»։ Մանրամասներ՝ տեսանյութով