Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՁՄԵՌՎԱ ՇԵՄԻՆ

Մարզեր

Գյումրու Անի թաղամասի հանրակրթական դպրոցներում անցած տարի օդի միջին ջերմաստիճանը նախատեսվածից շատ ցածր էր: Տնօրենները վստահեցնում են, թե երկաթ-բետոնյա կառույցներում էլեկտրատաքացուցիչների միջոցով հնարավոր չէ ապահովել նորմալ ջերմաստիճան:

Այս տարի թիվ 37 եւ 41 դպրոցները կանցնեն արդեն ջեռուցման նոր տարբերակի: Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ծրագիրի շրջանակներում դպրոցները կունենան լոկալ ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքները, սակայն, սկսվելու են սեպտեմբերի կեսերին: Ըստ նախատեսվածի` կաթսայատները պատրաստ կլինեն 2-2,5 մասում:

Աշխատանքների ավարտի վերաբերյալ ժամկետներն, ըստ տնօրենների,տարբեր են, բայց գոնե հստակեցված է, որ նշված դպրոցները ընդգրկված են ծրագրում, ինչը չի կարելի ասել թաղամասում գործող թիվ 11 դպրոցի մասին, որը այդպես էլ չի ընդգրկվել որեւէ ծրագրում: Հաղորդում է «Ցայգը»: