Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ ՄՈՒՇՈՒՄ

Մարզեր

«Հայռուսգազարդ»-ը նախատեսել է Գյումրու Մուշ թաղամասի գազաֆիկացման աշխատանքները ավարտել մինչեւ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակը: Այս պահին դեռեւս ընթանում են գազաֆիկացման արտաքին աշխատանքները:

Ներկայումս արտաքին գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են 495 շենքերում: Դրանց մեջ մտնում են 12 քոթեջներն ու փախստականների նորակառույց շենքը: Մուշ թաղամասի համար չկա կառավարական ծրագիր, եւ բնակիչները ներտնային համակարգի եւ գազահաշվիչների համար պարտավոր են գումար մուծել՝ օրենքով սահմանված կարգով:

Մոնտաժման աշխատանքներն իրականացնող «Աքարա» ՍՊԸ արտադրական եւ տեխնիկական բաժնի պետ Հայկազ Քյոսաբյանի հավաստմամբ` Մուշ թաղամասում գազօգտագործման ժամանակ կլինեն խնդիրներ՝ կապված շենքերի նախագծերի հետ, քանի որ համարյա բոլոր շենքերում բացակայում են ծխատարները: