Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետազոտվում է 57-ամյա կնոջ ինքնասպանության դեպքը

Հասարակություն
knnchakan

 2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 09-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ 1957թ. ծնված Լյուսյա Առաքելյանը բնակարանի պատուհանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Մահացած տիկնոջ որդին բացատրություն է տվել, որ մայրը տառապել է շաքարային դիաբետ հիվանդությամբ, ինչպես նաև տարել է աչքի կաթված, ինչի պատճառով գանգատվել է առողջությունից: Դեպքի օրը` 2014թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ինքը կնոջ հետ դուրս է եկել տանից, իսկ մայրը մնացել է տանը: Հասնելով Մալաթիա տոնավաճառի մոտ` իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մայրը պատուհանից ցած է նետվել: Միջոցներ են ձեռնարկվում` ապահովելու դեպքի լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին