Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը բանավոր հայտարարել է, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ. Բելտա

Քաղաքականություն
bcf18eb2b807d006960c776014b98103

Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման օրինագիծը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անդամակցությունից հետո: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը։ «Մենք անհանգստություն ունեինք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում։ Հայկական կողմն ըմբռնումով մոտեցավ այդ պահանջին, եւ պայմանագրին կցվել է նոտա այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Հնչել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- նշել է նա։ Բելառուսի խորհրդարանն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը: 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրած պայմանագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները: