Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ում բուժօգնություն չեն ցուցաբերել, եւ կալանավորը մահացել է

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ամուսնուն, ծեծելով ու այլ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ միայն մեկ օր ապօրինի պահելուց հետո ձերբակալել են: Բացի դրանից, իր ամուսնուն կալանավորելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ Հատուկ քննչական ծառայություն