Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել

Պաշտոնական
unnamed46

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է մեր երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, եւ նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` օրինականության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանին եւ փաստաբան Գարսեւան Միքայելյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:  

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ