Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը հաղթեց Էստոնիային

Սպորտ
sport-futzal

Հայաստանի ֆուտզալի հավաքականը Տալինում անցկացրած առաջին ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է Էստոնիայի ազգային թիմին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Արմեն Բաբայանը (2) եւ Հենրիկ Գրիգորյանը: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում Էստոնիայի հավաքականի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին կմրցի «Արարատ-ՏՏՈւ» թիմի հետ: