Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտադրողները կարող են հայտնվել լուրջ խնդիրների առջեւ. aravot.am

Տնտեսություն
Tereza-Sanches2

«Եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, Հայաստանի ներքին արտադրողները կհայտնվեն լուրջ խնդիրների առջեւ»,- այսօր ԵՊՀ-ում փոխարժեքի տատանման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Սանչեսը: Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունը խիստ դոլարայնացված տնտեսություն է, քանի որ հայերը նախընտրում են դոլար պահել, այդ պատճառով փոխարժեքի տատանումները ռիսկային են: Ըստ Թերեզա Սանչեսի, դրամի արժեզրկումը սեպտեմբերից էր սկսվել, բայց իրականանում էր շատ սահուն, մինչդեռ ուրիշ երկրներում ավելի թռիչքային արժեզրկում էր նկատվում, օրինակ` Վրաստանում, բայց հետո կայունացավ: Նրա խոսքով, դրամի արժեզրկումն իր ազդեցությունն է ունենում ներմուծման գների վրա, այսինքն` այս ճշգրտման արդյունքում ներմուծվող ապրանքների գները բարձրանում են. «Մինչեւ նոյեմբեր գնաճը Հայաստանում համեմատաբար ցածր էր, նոյեմբերին 2, 6 տոկոս էր կազմում, երբ դրանից հանում ենք գնաճի տատանողականության տարրերը, սրանից հետևությունն այն է, որ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, որ կարողանում է կլանել այդ ցնցումները»: Ավելին՝ այստեղ