Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողերն ուղարկում են շեֆերին, որ նիցաներում հանգստանան». կոչ՝ սառեցնել գյուղացու վարկը (տեսանյութ)

Հասարակություն
bfd4b03f7d6ade10f77387042afde0ed

«Կենտրոնական բանկը պետք է պատասխան տա, թե ուր են գնում փողերը»,-նշել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի տատանումներին։ Նա նշել է, որ շատ խանութներ արտարժույթի նման կտրուկ բարձրացման հետևանքով փակվել են։ Ասում է՝ հույս ունեին առաջիկայում ցանքատարածություններն ավելացնել, բայց այս պայմաններում դա արդեն չի հաջողվի։ «Գյուղացիների վերցրած 1 մլն դրամ վարկն այժմ դարձել է 1 մլն 250.000։ Նրանք չեն կարող վճարել այդ գումարը։ Կոչ եմ անում այդ վարկերը սառեցնել»,-նշել է պարոն Բերբերյանը։ Այս հարցը նա քննարկել է նաև Գյուղատնտեսության նախարարի հետ, և վերջինս համամիտ է այդ մտքին։ Ագրարագյուղացիական միավորման նախագահը հույս ունի, որ հարցը կլուծվի, կարծում է նաև, որ այդ վարկերի 25 տոկոսը հենց ԿԲ-ը պետք է վճարի։ Գյուղատնտեսության ոլորտի մասնագետի խոսքով՝ այս պայմաններում տուժում են բոլոր ոլորտների աշխատակիցները, քանի որ կորցնում են իրենց աշխատավարձի շուրջ 25 տոկոսը։ Պարոն Բերբերյանը կասկածում է, որ Կենտրոնական բանկի կողմից գնված դոլարները հանրապետությունից դուրս են գնում։ «Փողերն ուղարկում են իրենց շեֆերին, որ նրանք նիցաներում հանգստանան»,-շեշտել է նա։ Ագրարագյուղացիական միավորման նախագահը կանխատեսում է, որ եթե այս վիճակը չուղղվի մինչև ամսվա վերջ, ապա գյուղացիները ստիպված են լինելու թանկացնել բոլոր մթերքների, այդ թվում՝ մսի գինը։