Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղայինների վարորդներին համոզելու են եկել քաղաքապետարանի պաշտոնյաները

Հասարակություն
gazel

Գազի թանկացման պատճառով որոշ երթուղիների վարորդների հայտարարած գործադուլը  դեռ շարունակվում է Հարավ-Արեւմտյան Բ2 թաղամասում։ Նրանց համոզելու էր եկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Նա նշում է, որ պետք է լուծումներ գտնել, սակայն աշխատանքի դուրս չգալը սխալ է, պետք է սպասարկել ուղեւորներին։ Վարորդները, սակայն, անդրդվելի են։ Նրանք ասում են, որ լիցքավորման գումար չունեն, եւ չեն կարող դուրս գալ աշխատանքի։ Մեր թղթակիցը հայտնում է, որ ըստ վարորդների՝ ոչ Նորքի զանգվածից, ոչ Կոմիտասից իջնող երթուղայիններ այս պահին չկան կամ շատ քիչ են։ Վարորդների հետ հանդիպման եկավ նաեւ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գրիգորյանը՝ ստիպելով նրանց բացել ճանապարհը, որ փակվել էր բողոքի ակցիայի ժամանակ։ Վարորդներից ոմանք իրենց մեքենաները հեռացրին ու տարան վերջնականգառներ՝ սպասելով խնդրի լուծմանը։