Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ երթուղիներ չեն գործում. վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
11112_n

Ուղեւորափոխադրում իրականացնող թիվ 76, 35, 99, 59, 28 երթուղիների վարորդներն այս պահին դադարեցրել են ուղեւորներ փոխադրել, եւ գործադուլ են իրականացնում։ Նրանք բողոքում են գազի բարձր գներից եւ նշում, որ խնդրին պետք է անհապաղ լուծում տրվի։ «Այն գումարը, որ օրեկան 12-13 ժամ աշխատելով տուն էինք տանում, հիմա պետք է գազի գումար վճարենք»,- ասում են նրանք։   Վարորդները պահանջում են վերանայել գազի գինը։ Ընդ որում, նշում են, որ Երեւանից դուրս գազի գինը չի բարձրացել, սակայն դա էլ ձեռնռու չէ՝ հասնել մոտակա մարզեր ու գազ լցնել։ Հիշեցնենք, մայրաքաղաքում գազի գինը 190-ից դարձել է 230 դրամ, եւ դեռ մի շաբաթ առաջ բողոքի ալիք բարձրացրին մի քանի այլ երթուղիների վարորդներ։ Նրանց հարցը որոշ չափով լուծվեց՝ գծատերերը իջեցրին վարորդների վրա դրված օրական պլանի չափը։ Մանրամասներ՝ ավելի ուշ