Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներին խոստացված գումարը դեռ չի փոխանցվել

Հասարակություն
nairit1

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ստեղծել են կազմկոմիտե՝ իրենց գործողությունները հստակեցնելու համար,սակայն բողոքի ակցիաները չեն դադարեցվի։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, այսօր առավոտյան գործարանի մոտ հավաքված աշխատակիցների հետ հանդիպել է գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանը եւ նշել, որ նրանց աշխատավարձի պարտքը մարվելու է, ուղիները կան։ Սակայն ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել մոտ երկու ամսից։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝պահանջելով իրենց 18 ամիսների աշխատավարձերը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթ օրը ընդունել էր նաիրիտցիներին եւ խոստացել այսօր մեկ ամսվա աշխատավարձ վճարել, սակայն գումարը նրանց հաշվեհամարներին դեռ չի նստել։