Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք են անցկացնում

Քաղաքականություն
etm-lsumner6

ԱԺ ոչ իշխանական ուժերն այս պահին ստորագրահավաք են անցկացնում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար: Հիշեցնենք, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պահանջում էին, որ ԱԺ-ն, մինչ վարկերի քննարկումը, անդրադառնա վերջին շրջանում իրականացված բռնարարքներին՝ ազատամարտիկների ու պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ։ Վեց քաղաքական ուժերը, նախնական համաձայնությամբ, լքել են ԱԺ դահլիճը, ուր, այնուամենայնիվ, շարունակվեց քննարկվել ՀՀ-ին տրվելիք վարկերի հարցը։