Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Կարևոր լուրեր Քաղաքականություն

«Ապտակ 131 պատգամավորներին». ԱԺ-ում բոյկոտ է հասունանում (տեսանյութ)

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց: Նիստի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդելը, որ որոշ թափթփուկներ կարող են ազատամարտիկներ ծեծել ու մեր գործընկեր Արամ Մանուկյանի նկատմամբ այդկերպ վարվել, եւ այն, որ այժմ պետք է քննարկենք վարկային մի շարք պայմանագրեր, որոնք վստահություն չեն ներշնչում, ու գիտենք՝ ինչպես են կերել բազմաթիվ նախկին այլ վարկեր ու այս նորերը եւս նույն անփառունակ վիճակին են արժանանալու, մենք առաջարկում ենք ընդհատել այս նիստն ու արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու տեղի ունեցածը, այլապես ԲՀԿ-ն կհայտարարի, որ բոյկոտում է այս նստաշրջանը»: