ՄԻԵԴ-ը ՀՀ-ին ներկայացրել է 15 մլն 260 հազար եվրոյի փոխհատուցման պահանջ (տեսանյութ)
Եվրադատարանի տվյալների համաձայն՝ 2002-2014թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները եւ Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ ապահովման հարցում» թեմայով միջազգային համաժողովին։ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ, ներկայացվել է 15 մլն 260 հազար եվրոյի համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն եւ Եվրոպական դատարանի կողմից բավարարված գումարը ամբողջությամբ փոխհատուցվել է: Ինչպես նշվեց, բավարարված գումարից 146 հազար եվրոն վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Դրանք Հյուսիսային պողոտային առնչվող գանգատներին էին վերաբերում: