A
A
Իսլամիստները հասել են Սիդնեյ (տեսանյութ)
Ավստրալիայի ոստիկանությունը շղթայել է Սիդնեյի կենտրոնական հրապարակը, ուր այս լուսադեմին զինված մի տղամարդ պատանդ է վերցրել Lindt շոկոլադի խանութ-սրահից 20 հոգու։ Մարդիկ խանութի ներսում են՝ ձեռքները վեր պարզած, երեւում է նաեւ սեւ դրոշ, որի վրա արաբերեն գրված է. «Աստված չկա, բացի Ալլահից, իսկ Մուհամեդը նրա մարգարեն է»։ Սա նման է այն դրոշին, որ օգտագործում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայում եւ Իրաքում։ Հանցագործի պահանջները դեռ անհայտ են, սակայն ավստրալական իշխանությունները վստահ են, որ այս ամենի հետեւում քաղաքական մոտիվներ են։