Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի գործը Երևանի քննչական վարչությունում է. Փաստինֆո

Քաղաքականություն
aram-manukyan-1

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը ՔԿ Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քրեական գործի շրջանակներում ոստիկանության համապատասխան  ստորաբաժանումների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ։ Արդեն իսկ պարզվել են մի շարք հանգամանքներ, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ»,- ասաց Ս.Տռուզյանը։ Թե ինչ բացահայտումների մասին է խոսքը՝ վերջինս ձեռնպահ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ դրանք կներկայացվեն ավելի ուշ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում