15 ամյա ակտիվիստը մեն-մենակ դուրս է եկել Ազատության հրապարակ (տեսանյութ)
Ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստը, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահենին, դրդել էր մեն-մենակ դուրս գալ Ազատության հրապարակ։ « Մեր իշխանություններն իմ կարծիքով սրբապիղծ են։ Նրանք արդեն ամենանուրբ շերտին են կպնում, ազատամարտիկներին են ծեծում ու բեսպրեդել է»,- ասաց նա։ 15 ամյա տղան համոզված է, որ անհնար է իրավունքների հաստատում՝ առանց հստակ պահանջների։ Ըստ նրա՝ անաչառ քննության պահանջները միշտ օդում են մնում. «Ինչի՞ օրենք խախտել չի ծեծելը, սպանելը։ 10 մարդ են սպանել չի բացահայտվել, ծեծը պիտի բացահայտվի՞։ Այն մարդը, որը ընդունակ է սպանելու, ընդունակ կլինի ծեծելու, վառելու, փշրելու»։ Շահենը պնդում է՝ պայքարելու է հանուն իրավունքի եւ ազատության։ Այդ համոզումից նրան չի կանգնեցրել անգամ այն փաստը, որ «Շանթ Հարությունյանը եւ ընկերները» գործով 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով.« Ինչի՞ համար ստրուկ մնանք»,-հարց է տալիս նա։ Ընդամենը 15 տարեկանում նա, արդեն հասկացել է.«Ես ընտրել եմ Նժդեհի վճռական մենակը եւ ես անզոր եմ մենակ լուրջ հակահարված տալ»։ «Շանթ Հարությունյանը եւ ընկերները գործը» ուղարկվել է Վերաքննիչ դատարան։ Նիստի օրը դեռ հայտնի չէ։