Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի անդամները հանդիպել են մի շարք երկրների դեսպանների հետ

Քաղաքականություն
46bac88843b1d2d49b6b37b7d118b8e6

Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմաննիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ: Հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները և Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ: