A
A
«Վազգենի բացակայությունը թող հույս չտա, որ հնարավոր է ձեռք բարձրացնել նրանց վրա»
Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ: Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել: Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը: ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ 10.12.2014թ, ք. Երևան: