Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ թանկացումներ են եղել փոխարժեքի տատանումից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
gov

Կառավարության նիստի մեկնարկին այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել, թե գների ինչ բարձրացում է նկատվել ապրանքատեսակների շուկայում: Պարոն Շաբոյանը նշեց, որ փոխարժեքի արժեզրկումը ուղղակի ազդեցություն է ունեցել ներմուծված ապրանքների գների վրա, որոշ չափով նաև տեղական արտադրության շուկայի վրա. «Մենք ուսումնասիրություն արել ենք 16 ապրանքատեսակի համար: Մասնավորապես կաթնամթերքի ոլորտում կա գների բարձրացում: Փոխարժեքի տատանումը իր ազդեցությունը կարող է թողնել կաթնամթերքի վրա, քանի որ որոշ բաղադրիչներ կաթնամթերքի արտադրման համար ներմուծվում են դրսից, ու դա կարող է ունենալ ազդեցություն գնի վրա»: Նա նշեց, որ ապրանքների գների բարձրացումը տատանվում է 2-13 տոկոսի միջակայքում, իսկ ամենօրյա կտրվածքով դիտարկումները շարունակելու են իրականացնել: Վարչապետը ճշտեց` ներկայում չկա՞ն չարաշահումներ: «Այս պահին մեծ հաշվով փոխարժեքի հետ համահունչ են գների բարձրացումները, և մեր ուսումնասիրությունները ավարտելուց հետո վերջնական կներկայացնենք»,-պատասխանեց Արտակ Շաբոյանը: