Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոլարով գործարք իրականացրել է ԿԲ-ն

Տնտեսություն
dolar8

Դեկտեմբերի 9-ին "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին, իրականացվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 456.63 ՀՀ դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ կայքից: Հիշեցնենք, ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է, որ, արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով, դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։