Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հետ ուղարկեցին պաշտոնյային (տեսանյութ)

Տնտեսություն
fccb1263c102bafa6f75613c0d5af5d3

Արդեն երրորրդ անգամ կառավարության քաղաքացիների եւ դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտենում է կառավարության մոտ ցույցի ելած նաիրիտցիներին, սակայն նրանք չեն ընդունում ոչ մի առաջարկ։ Ալեքսանդր Ղազարյանը նույնիսկ առաջարկեց 5 հոգով բարձրանալ վարչապետի մոտ, սակայն նաիրիտցիները պահանջում են, որ վարչապետն ինքը իջնի եւ հանդիպի բոլորի հետ. «Թող ինքը իջնի, մենք միայն նրա հետ ենք ուզում հանդիպել»։ Ալեքսանդր Ղազարյանը նորից մտավ կառավարության շենք։ Հիշեցնենք, «Նաիրիտը» աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձ է պարտք։