Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը ընդհանուր օրակարգ չունի. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

««Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում լքել եռյակը»,- վստահեցնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Նման խնդիր մենք չունենք, մենք համագործակցության կողմ ենք և մեր միակ նպատակը ընդհանուր օրակարգ ունենալն ու միասնաբար գործելն է»: Լրագրողների այն հարցին, թե եռյակը մի՞թե այժմ չունի ընդհանուր օրակարգ, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց `ոչ, չունի, ապա մեկնաբանեց. «Տարբեր քաղաքական ուժեր են, և բնականաբար համաձայնության գալը մի քիչ դժվար է, բայց միայն այն փաստը, որ խորհրդարանական ուժերը այսքան երկար ժամանակ արդեն համագործակցում են, հայկական իրականության մեջ հերոսական մոտեցում է»: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության վերջերս կազմակերպած հանրահավաքին, Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ այն ոչ թե եռյակը պառակտելու նպատակ ուներ, այլ հակառակը. «Նպատակը մոբիլիզացիոն գործընթացները հասարակության մեջ պահելն էր: Հույս ունեմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կունենանք միասնական դիրքորշում և ճանապարհային քարտեզ»: