Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Հասարակություն
dcc43f97eb1910d5199dd8d55a0d1f63

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին այրվում է «ՎԱԶ - 2106» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը05.00-ին, մարվել՝ 05.08-ին: Մ5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում այրվել է Ա. Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի 10 ՍՕ 406 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: *** Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհի 98-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34MP776 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել` 23.30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: