Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հաստատվել են

Քաղաքականություն
354fe479dc581840ecef810a3f2ebd62

Այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի եւ Ռոբերտ Ֆ. Ցեկուտայի թեկնածությունները: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է թեկնածուներին փակ  քվեարկության միջոցով՝ Կապիտոլիումում հանդիպման ժամանակ: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ իր աշխատանքն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին իր երեք տարիների աշխատանքի եւ ձեռքբերումների համար»,- հայտարարել է Հանձնաժողովի գործադիր տնօրեն Բրայան Արդոունին: Թեկնածուների հաստատումը համընկնում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացման հետ: Ադրբեջանի ագրեսիայի վերջին օրինակը նոյեմբերի 12-ին ունեցածն է, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բաց թողել շփման գծում զինավարժությունների մասնակցող ուղղաթիռի վրա եւ խոցել այն, որի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները սպանվել են: