Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անիմաստ է սպասել իշխանության գործողություններին (տեսանյութ)

Հասարակություն
10383104_754214764653638_5382996567705507122_n

«Օգնենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնությունը կազմակերպել է բարեգործական աճուրդ-վաճառք: Կամավոր սկզբունքով մարդիկ իրենց կողմից տրամադրել են ձեռագործ ամանորյա նվեր՝ գուլպաներ, գլխարկներ եւ սիմվոլիկ այլ իրեր։ Դրանց օնլայն վաճառքից ստացված գումարով նախաձեռնող խումբը մտադիր է սահամանամերձ գյուղերում դեկտեմբերի 20-ից հետո երեխաների համար կազմակերպել ամանորյա միջոցառումներ: Նախաձեռնության անդամները նշում են, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները անպաշտպան են ու նրանք ավելի շատ ունեն աջակցության կարիք, անիմաստ է սպասել կառավարության, իշխանության գործողություններին։ Նշենք, որ սա նախաձեռնող խմբի կողմից անցկացվող թվով 3-րդ ակցիան է: