Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 օրում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ

Պաշտոնական
army

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 13000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի  կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն