Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն երկու տարով որակազրկել է մարզչին

Սպորտ
sport-hff-kargapahakan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 6 խաղով որակազրկել է Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Քրիատիան Քինգին` «Ալաշկերտի» հետ խաղում մրցակցին հարվածելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Սակայն Քրիատիան Քինգը չի կրի իր պատիժը, քանի որ «Արարատը» հրաժարվել է ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններից, եւ նա մեկնել է հայրենիք: Կարգապահական կոմիտեն 2 տարով որակազրկել է «Կողբ-01» թիմի մարզիչ Վահե Ավագյանին` կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստ խաղացնելու համար: Կողբի գյուղապետարանը տուգանվել է 50.000 դրամով: 10 հազար տուգանք կվճարի ՀՖՖ-ին նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը «Ուլիսի» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցության ժամանակ չի ապահովել ոստիկանության ներկայությունը: