Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս.Սարգսյանը շնորհավորել է Սասուն Պասկեւիչյանին

Պաշտոնական
index1

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ձեր երգերը մեծ ժողովրդականություն են վայելում և արժանիորեն սիրվում ու գնահատվում կատարողների և ունկնդիրների կողմից: Գնահատելի է նաև Ձեր հասարակական եռանդուն և արդյունավետ գործունեությունը, որ Դուք ծավալել եք հայրենիքում և սփյուռքում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: