A
A
«Իրենք քվեարկում են այնպես, ինչպես հրաման են ստացել» (տեսանյութ)
ԵՏՄ պայմանագիրը վավերացրած պատգամավորները Աժ-ից չկարողացան աննկատ հեռանալ։ Չորս օր անընդմեջ ԱԺ-ի մոտ պատգամավորներին սթափության կոչ անող ակտիվիստները արդեն զուսպ չէին։ Պատգամավորներն էլ իրենց հերթին էին վիրավորում ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ քաղաքացիներին։ Քվեարկությունից հետո հեռացող պատգամավորներից մի քանիսը փորձեցին բացատրել իրենց դիրքորոշումը։ Ակտիվիստներից «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը ակնարկ նետեց նրանց հասցեին. «Իրենք քվեարկում են այնպես, ինչպես հրաման են ստացել։ Ովքեր կողմ են քվեարկել Հայաստանի՝ Ռուսաստանին բռնակցմանը, նրանք իմ համար իլյուստրացվեցին ու հանրությունը նրանց պետք է ճանաչի»